Վրաստանում խոզագրիպից մահացած մարդկանց թիվը հասել է 15-ի

Վրաստանում խոզագրիպից մահացած մարդկանց թիվը հասել է 15-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում «խոզագրիպից» (H1N1 վիրուս) վերջին մեկ ամսվա ընթացքում մահացել է 15 մարդ: Այդ մասին հունվարի 11-ին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Լաբորատոր հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, Վրաստանում H1N1 վիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 15 մարդ»,- հայտարարել է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ մահացածների թվում 22-ից մինչեւ 45 տարեկան քաղաքացիներ են: Նրանցից երկուսը մահացել են նախօրյակին՝ 24 տարեկան մի երիտասարդ մահացել է Քութայիսում, 63-ամյա մի տղամարդ՝ Բաթումում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում