Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխությունը

Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրությունում երկրի անվանափոխության մասին լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստիին»։

Գործակալության տվվյալներով, օրենքը պաշտպանել է 80 պատգամավոր։

Ինչպես նշվում է, այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը։

Մակեդոնիայի իշխանությունները մտադիր են երկրի անունը դարձնել Հյուսիսային Մակեդոնիա՝ ԵՄ և ՆԱՏՕ մուտք գործելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում