Փարիզի կենտրոնում պայթյուն է գրանցվել

Փարիզի կենտրոնում պայթյուն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում հունվարի 12-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Կատարվածի հետևանքով կան տուժածներ: Վնասվել է նաև պայթյունի փողոցի վրա գտնվող խանութներից մեկը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում