AM | RU
USD
EUR
RUB

Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»:

Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝

ա. ԵՄ-ն հանիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը,
բ. ԵՄ անդամ Ֆրանիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և գնալով ավելի շատ է դիրքավորվում այդ դերում հենց որպես ԵՄ ներկայացուցիչ,
գ. Մինսկի խմբի անդամ 11 պետություններից 5 ԵՄ անդամ են՝ ի հավելումն արդեն հիշատակված Ֆրանսիայի, նաև Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և Ֆինլանդիա,
դ. ԵՄ-ի հետ ճիշտ դիրքավորման դեպքում մեծանում են շանսերը այդ դրական ազդակը տարածելու նաև ԵՄ անդամ պետությունների վրա,
ե. ԵՄ-ն աշխարհի բոլոր գերկենտրոնների շարքում դեռևս ամենահավատարիմն է արժենքրի վրա խարսխված քաղաքական ռազմավարություններին, ինչի դեպքում Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարը առավել ընկալելի է դառնում:

Սա էր պատճառը, որ հայկական կողմի համառ և արդյունավետ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԵՄ համաձայնագրում գնահատականներ են տրվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խումբ), հիմնական սկզբունքներին (այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), քաղաքական դիրքորոշումներին (2008-ից սկսած համանախագահ երկրների բոլոր համատեղ հայտարարությունները):

Այս հանգամանքը լրջագույն հավելյալ արժեք է ստեղծում Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերություններում, և որպեսզի այս արժեքը իրավական պարտադիր ուժ ստանա, անհրաժեշտ է համաձայնագրի լիարժեք վավերացումը Եվրախորհրդարանի կողմից:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նույնպես բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, և իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը ահռելի ջամնքեր է գործադրում, որպեսզի համաձայնագրի առնվազն նախաստորագրումը տեղի ունենա մինչև այս տարվա ԵՄ ընտրությունները: Ադրբեջանական կողմը խիստ դժգոհ էր Հայաստանի հետ համաձայնագրում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներից և մինչ այսօր աշխատանքներ է տանում իր համաձայնագրում առավել բարենպաստ դիրքորոշում կորզելու համար:

Հայկական դիվանագիտության առջև կանգնած այս խնդիրը իշխանափոխությունից հետո խորացել է նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նպատակաուղղված քանդում է նախորդ բանակցային փուլում հայկական կողմի բոլոր առկա դիրքերը, փոխարենը բավարարվելով “վերելակային դիվանագիտույամբ”:

Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ “մահվան վերելակ”:

Իշխանափոխությունից հետո անհասկանալի է նաև, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշախանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում Օդի ջերմաստիճանը կնվազի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Մայր Աթոռը հերքում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 Ժամ». «Մենք ռիսկային գոտի ենք» «Ժամանակ». Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել «Ժողովուրդ». Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Մանվել Գրիգորյանի գործով «Ժամանակ». Ինչու է Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 21 Արցախյան խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ) Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին Visa PaySticker-ի առավելությունները Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը» Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan