AM | RU
USD
EUR
RUB

Է. Շարմազանով. «Մարտահրավերները գնալով ավելանում են»

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ եւ հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետեւանքները, մարտահրավերները գնալով ավելանում են:

Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից Փաշինյանի վրա Ալիեւը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով, որտեղ նշել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում եւ ուժի չկիրառում, ինչպես նաեւ հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: Սա անթույլատրելի եւ դատապարտելի է:

Ոչ պակաս տարակուսելի է այն, որ Ալիեւը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում`նախորդ իշխանություններին անվանելով հանցագործ:

Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ինձ համար անխոս վիրավորական կլիներ, եթե ապրիլյան պատերազմի սանձազերծողն ու մարդասպան սաֆարովներին հերոսացնողը դրական արտահայտվեր մեր մասին:

Հ.Գ. Ամեն ինչից էժանագին շոուների ու քեֆ ուրախությունների փոխարեն Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով`պաշտպանել մեր ազգային եւ պետական շահերը, արձագանքել հակառակորդների հակահայկական հիստերիային :

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Լրահոս
Սանկտ Պետերբուրգում պայթյունի սպառնալիքի պատճառով 5 դպրոց է տարհանվել Ղազախստանի նոր նախագահը կայցելի Ռուսաստան Արցախի ԱԺ քաղաքական ուժերը կոչ են անում՝ զերծ մնալ արժեհամակարգը նսեմացնող քայլերից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոչ աշխատանքային օրերը կրճատելու խնդրին Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում Օդի ջերմաստիճանը կնվազի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Մայր Աթոռը հերքում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 Ժամ». «Մենք ռիսկային գոտի ենք» «Ժամանակ». Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել «Ժողովուրդ». Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Մանվել Գրիգորյանի գործով «Ժամանակ». Ինչու է Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 21 Արցախյան խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ) Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին Visa PaySticker-ի առավելությունները Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը» Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan