Ղարաբաղյան բանակցությունները պետք է անցկացվեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ալիև
12/01/2019 14:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Կային հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հետ», – ասել է Ալիևը՝ կառավարության ընդլայնված նիստում:
Նրա խոսքով՝ Բաքուն մերժել է երևանյան այդ փորձերը, և բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ «միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում