Ղարաբաղյան բանակցությունները պետք է անցկացվեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ալիև

Ղարաբաղյան բանակցությունները պետք է անցկացվեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Կային հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հետ», – ասել է Ալիևը՝ կառավարության ընդլայնված նիստում:

Նրա խոսքով՝ Բաքուն մերժել է երևանյան այդ փորձերը, և բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, քանի որ «միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում