Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի պատճառով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի պատճառով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Ինձ թվում է, որ զորակոչիկների ավտոբուսները պետք է ոչ թե ոստիկանության մեքենաներով, այլ տանկային շարասյունով եւ հատուկ նշանակության ջոկատներով ուղեկցեն:

Մի քիչ առաջ Կոմիտասի «Սաս»-ի խաչմերուկում էտ ավտոբուսի պատճառով զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ:
Զորակոչիկների ավոտբուսի հետեւից կործանիչների արագությամբ մի քանի մեքենա էր սուրում: Ոստիկանական մեքենաները կարողացան մի մեքենան շուրջկալի մեջ առնել, մնացած «կործանիչները» չհասցրեցին արգելակել բախվեցին իրար ու հետո սկսվեց հայկական ավանդական գժանոցը:

Իրար խփած մեքենաների մեջից մի 30 հոգի սանիթեքի ապրանք իջավ ու սկսեցին իրար գզել: Գզոցին ուղեկցվում էր հավանոցի աքլորներին բնորոշ բարակ ու ճղճղ ձայնային բացականչություններով:

Ի դեպ էտ խաչմերուկում լիքը տեսանկարահանող սարքեր կան եւ կարծում եմ ոստիկանությունից մեծ ջանք պտի որ չպահանջվի դրանց հայտնաբերելու համար: Ի դեպ էն մի մեքենան շուրջկալած ոստիկանները՝ կինոյի թեժ պահին անհետացան:

Մկրտիչ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում