Հայաստանի ռեստորանների միության պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի ռեստորանների միության պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԱյսօր՝ 12.01.2019–ին Հայաստանի ռեստորանների միության պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին անհանգստացնող մի շարք արդիական խնդիրներ՝ ՀԴՄ-ների տրամադրմանը, հարկային վարչարարությանը և կարգավորումներին, շրջանառության հարկի բարձրացմանը և դրա հնարավոր հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության անդամները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու մտահոգությունները կապված հարկման նոր մոտեցման ու մեխանիզմների հետ: Նրանք նշեցին, որ ռեստորանային ոլորտում հարկերի նման բարձրացումները անխուսափելիորեն կբերեն ծառայությունների թանկացմանը, ինչի արդյուքնում կնվազի Հայաստանի մրցունակությունը տուրիստական գրավչության տեսանկյունից ի համեմատ տարածաշրջանի այլ երկրների։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նման քննարկումների նպատակն է հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի և փոխշահավետ լուծումներին։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև ձեռք բերվեց պայամանավորվածություն շարունակել այս քննարկումները և մեկ շաբաթ անց նորից հանդիպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում