Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև

Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հեղափոխությունը սկսվում է փողոցներում և ավարտվում է հայելու առջև։

Սա ես չեմ ասել այլ, մի շատ խելացի մարդ՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո …տեսեք թե ինչ պարադոքսալ իրավիճակի մեջ է հայտնվել հասարակությունը։

Մենք բղավում ենք, որ օրենքը խախտած մարդկանց պետք է անխտիր պատժել և դրա հետ մեկտեղ բացահայտ սադիստ-մարդասպանին պատրաստ ենք հայտարարել “սուրբ”:

Մենք բղավում ենք, որ պետք է օրենքի գերակայություն լինի և դրա հետ մեկտեղ հրճվանքով վիրավորում ենք փաստաբանի ով պարզապես կատարում է իր աշխատանքը։
Մենք գոռում ենք, որ պետք է ամեն գնով պաշտպանվենք ադրբեջանցիների ագրեսիվ քարոզչությունից և դրա հետ մեկտեղ վիճում ենք ճիշտ է թե սխալ նկարվել ԹՇՆԱՄՈՒ դրոշի տակ։

Մենք հպարտանում ենք մեր դարավոր ավանդույթներով, հավատքով, թասիբով և դրա հետ մեկտեղ պատրաստ ենք դրսից ներքաշել մեր հասարակություն բացահայտ աննորմալությունը և լկտի այլասերվածությունը։

Մենք գոռում ենք, որ Արցախի համար պատրաստ ենք “ազգովի մեռնել” դրա հետ մեկ տեղ հենց մեզ “վատով” փորձում ենք դասակարքել “Ղարաբաղցի ֊Հայաստանցի”:

Մենք բարկանում ենք, որ ինչ որ մեկը երթևեկության կանոններն է խախտում և անմիջապես պատրաստ ենք կարմիր լույսի տակ “ճղենք” եթե մեզ պետք է։

Մենք Ամանորի օրերին ինչքան աղբակույտ կա նկարեցինք և տեղադրեցինք համացանցում և դրա հետ մեկտեղ ծխած ծխախոտի մնացորդը նետեցինք փողոցում գետնին։

Հեղափոխությունը առաջին հերթին պետք է լինի ընկալումների, աշխարհայացքի և գաղափարների մեջ, այլ ոչ թե դեկլարատիվ ինքնահաստատման ստատուսների միջոցով։
Մինչ մեր պահանջելը եկեք հասկանանք իսկ մենք ինչ ենք պատրաստ տալ, պատրաստ ենք արդյոք մենք ինքներս փոխվել, թե նստելու ենք թախտին և մենակ պահանջենք, պահանջենք, պահանջենք…

Արման ԱԲՈՎՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում