«Ժողովուրդ». Մեծ բիզնեսների տեր Ղուկասյանը դիմելու է ԱԺ՝ տան վարձավճարի փոխհատուցման համար

«Ժողովուրդ». Մեծ բիզնեսների տեր Ղուկասյանը դիմելու է ԱԺ՝ տան վարձավճարի փոխհատուցման համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երևանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում` մինչև 100 հազար դրամ: Բայց պարզվում է` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաև մեծահարուստ պատգամավորները:

Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար:

Հիշեցնենք` նախորդ գումարման խորհրդարանում ևս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորութուններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ և «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում