Համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ցանկացած ՀԴՄ կարող է հաշվառվել որպես նոր սերնդի ՀԴՄ

Համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ցանկացած ՀԴՄ կարող է հաշվառվել որպես նոր սերնդի ՀԴՄ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան լինելու դեպքում ցանկացած հսկիչ-դրամարկղային մեքենա կարող է հաշվառվել և շահագործվել որպես նոր սերնդի ՀԴՄ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ ՀԴՄ-ների վերաբերյալ մամուլում հնչել են հակասական տեսակետներ:

«Պետք է ազնիվ լինել և համեմատել համադրելի ՀԴՄ-ները: Եթե կա երկու՝ իրար նման հսկիչ դրամարկղային մեքենա, ապա պետք է համեմատենք ոչ թե տեսքը, այլ տեխնիկական հնարավորությունները: Մենք ներմուծել ենք նաև տարաժամկետ վճարման հնարավորություն հարկ վճարողների համար: Եթե հարկ վճարողը կարող է ունենալ այդպիսի ցանկություն, ապա նրա հետ կկնքվի տարաժամկետ վճարումների պայմանագիր, և նա երկու տարվա ընթացքում կարող է վճարել ՀԴՄ արժեքը, որը սահմանվել է 160 հազար դրամ, իսկ ինքնարժեքը 150 հազար դրամ է»,- ասաց Դավիթ Անանյանը:

Հսկիչ դրամարկղային մեքենաների մասով «Հարկային օրենսգիրք»-ն ընդունվել է 2016թ-ի հոկտեմբերին, որում ամրագրված իրավական նորմերը պարտադրում են, որ 2019թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ անցում կատարվի նոր սերնդի ՀԴՄ-ների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում