Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից

Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը հաստատեց Կարեն Սարուխանյանին՝ Շիրակի և Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետի պաշտոններից ազատելու մասին որոշման նախագծերը:

Կարեն Սարուխանյանը և Վահե Ղալումյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով գործունեությունը կշարունակեն Ազգային ժողովում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում