AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Զինվորականները պիտի արժանապատիվ դրամական փոխհատուցում ստանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Անդրանիկ Քոչարյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց զինվորականների աշխատավարձերի խնդիրը: Նա հետաքրքրվեց` արդյոք հանձնաժողովը կվերանայի՞ աշխատավարձի շեմը` գոնե դիրքերում ծառայող զինվորականների աշխատավարձը: Նա անդրադարձավ նաև ժամկետային զինծառայողների արտահագուստի խնդրին: «Զինվորականների արտահագուստը ծառայում է ընդամենը երկու ամիս, և նրանք ստիպված են լինում դիմել ծնողներին»,- նշեց նա:

Բարձրացրած հարցերը բոլորն առկա են: «Աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Նաև առաջնագծի կառուցվածքային փոփոխությունն ու պայմանագրային բաղադրիչի ավելացումը պետք է արժանապատիվ դրամական փոխհատուցման միջոցով լինի»,-ասաց Քոչարյանը:

Իր ելույթում նա նաև նշել էր, որ հանձնաժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն նաև բանակի արդյունավետութանը, այնտեղ աշխատող մարդկանց սոցիալական ապահովության բարձրացմանը: «Զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ և մշտապես զգան պետության հոգածությունը։ Սահմանում կանգնած սպան պետք է իմանա,որ աշխատասենյակներում նստածները ոչ թե չինովնիկներ են, այլ իրենց խնդիրներին տեղյակ մարդիկ, ովքեր մանդատ են ստացել նաև դրանք լուծելու համար»,-նշեց Քոչարյանը:

Նա նաև կարևորեց բանակի ծախսային մասի կտրուկ բարձրացումը, որի մասին խոսվել է կառավարության նիստի ժամանակ: Սակայն նա նկատեց, որ պետք է ուշադիր լինեն նաև բանակի ծախսային մասի արդյունավետության բարձրացման համար, կոռուպցիան արմատախիլ անեն: «Կոռուպցիան արմատախիլ անելը կապահովի այն հարցադրումները, որոնք կապված են համազգեստի, դրանց որակի համար: Նախկին մատակարարները ստացել են տենդերները` փող աշխատելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն ու շեշտեց, որ իրենց խնդիրն է համատեղ ջանքերի շնորհիվ մարտունակ բանակի կարգավիճակը վերականգնել և չունենալ դժբախտ միջադեպեր:

Լրահոս
Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի «Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է «Փաստ». Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը «Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին «Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին «Ժամանակ». 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային կարգավորումները «Իրատես». Ամենահետաքրքիրը լավ փորձված հի՞նն է, թե «լոկալ» քաղտեխնոլոգիան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan