AM | RU
USD
EUR
RUB

Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել։ Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։

Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Ըստ մամուլում եղած հրապարակումների վերլուծության՝ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովն իր դրական եզրակացությունը պետք է որ տված լիներ և գործը Վարչապետին փոխանցած լիներ դեռ 2018թ. դեկտեմբերին։

Միևնույն ժամանակ, Ներման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 15-ՕՐՅԱ ժամկետում, Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։

Tertium non datur.

Ընդ որում, իրավական ակտերի մասին հին և նորմատիվ իրավական ակտերի մասին նոր օրենքների վերլուծության արդյունքում, որքան հասկանում եմ, ակնհայտ է, որ այդ 15-օրյա ժամկետը վերաբերում է ՕՐԱՑՈւՑԱՅԻՆ, այլ ոչ թե աշխատանքային օրերին։

Հետևություն՝ Վարչապետը պետք է որ արդեն որոշումը կայացրած լինի։

Ես կապվեցի Աղաջանովների ընտանիքի հետ և պարզեցի, որ որոշման մասին նրանց մասնավոր կարգով ևս չեն ծանուցել։

ՀԻՄԱ ԽՆԴՐԱՆՔՍ։ Լավ, եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել (կրկնեմ, դրա իրավաչափությունն այս գրառմամբ չեմ քննարկում), գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Վարչապետի որոշման մասին։ Հիշեցնեմ նաև, որ երկուշաբթի Կառավարության շենքի առջև հավաքի ընթացքում Աղաջանովներն իրենց մոտեցած Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին խնդրեցին կազմակերպել հանդիպում Վարչապետի հետ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի «Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է «Փաստ». Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը «Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին «Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին «Ժամանակ». 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային կարգավորումները «Իրատես». Ամենահետաքրքիրը լավ փորձված հի՞նն է, թե «լոկալ» քաղտեխնոլոգիան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan