Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է տարածել գերմանական RTL հրատարակությունը:

Ինչպես նշում է մեդիան, Սաքսոնիայի տարածաշրջանում 26 անձանց մերժել են ապաստան տալ, մյուսներն ապաստան էին խնդրում Գերմանիայի այլ տարածաշրջաններում: Վերջին անգամ Գերմանիայից վրացիների զանգվածային արտաքսում է տեղի ունեցել 2018 թվականին: Այն ժամանակ հայրենիք էին ուղարկել Վրաստանի 65 քաղաքացիների, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում