AM | RU
USD
EUR
RUB

Հանրային խորհուրդն ամբողջական կազմով առաջին նիստն է գումարել

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ. այն վարել է Վազգեն Մանուկյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման նպատակով։

Այնուհետև խորհրդի անդամները քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ նախօրեին ծավալուն քննարկում է տեղի ունեցել ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Զադոյանը խորհրդին է ներկայացրել նախագծի բովանդակությունը և հանձնաժողովի մշակած առաջարկները։ Ընդգծվել է նախագծին մեծ պատասխանատվությամբ մոտենալու, նախագիծը մանրամասն քննարկելու կարևորությունը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության կողմից խստորեն վերահսկելու և հավասարակշռելու անհրաժեշտությունը։

Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ կապված մի շարք նախարարությունների լուծարման և դրանց գործառույթների վերակազմակերպման հետ։

Խորհրդի անդամները բացթողում են համարել այն, որ մինչ օրս փոփոխությունների նախագիծը ներկայացված չէ հասարակությանը, մինչդեռ հարցի վերաբերյալ կա մեծ արձագանք և հանրային լայն քննարկումների անհրաժեշտություն։ Հանրային խորհուրդը գտել է, որ ՀՀ կառավարության կողմից պետք է լինեն լուրջ հիմնավորումներ ու խորքային վերլուծություններ, ինչը նույնպես չկա։ Տեսակետ է հնչել, որ անցումային այս ժամանակաշրջանում, երբ ձևավորվել է նոր կառավարություն, նոր խորհրդարան, տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, ճիշտ կլինի զերծ մնալ նման կտրուկ փոփոխություններից, որոնք կարող են ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում։ Ընդգծվել է, որ կառուցվածքային նման փոփոխություններ անելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է հստակ խնդիրներ դնի տվյալ ոլորտների առաջ՝ մինչ այդ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով հասարակության դատին։

Այնուամենայնիվ, անկախ դրված խնդիրներից, ՀԽ անդամները անհասկանալի են համարել, օրինակ, մշակույթի ոլորտի միացումը գիտության և կրթության ոլորտներին կամ Սփյուռքի նախարարության գործառույթները Արտաքին գործերի նախարարությանը վերապահելու մտադրությունը։

ՀԽ մի շարք հանձնաժողովներում հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Հանձնաժողովների նախագահները խորհրդին են ներկայացրել նաև այդ քննարկումների արդյունքները։

Հանրային խորհուրդը որոշել է հարցի վերաբերյալ առաջիկայում հատուկ նիստ հրավիրել և համակողմանի քննարկում իրականացնել՝ նախապես ձեռք բերելով և ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նախագիծը։

Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին աշխատանքային հանդիպումն ավարտվել է ավելի քան երկու ժամ տևած հետաքրքիր և բուռն քննարկումներից հետո։

Լրահոս
Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի «Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է «Փաստ». Իշխանությունների «սրբագրիչն» ու ՍԴ ապագա նախագահը «Իրատես». Մի շարք չինովնիկներ անդամագրվում են ՀՀԿ-ին «Հրապարակ». Կրթության նախարարը անձամբ է հսկում մշակույթի նախարարության աշխատողներին «Ժամանակ». 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային կարգավորումները «Իրատես». Ամենահետաքրքիրը լավ փորձված հի՞նն է, թե «լոկալ» քաղտեխնոլոգիան «Հրապարակ». Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել կարգավիճակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan