Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել է նոր ձևավորված ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 18-ին, ավարտելով առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը, այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը»,-ասաց Միրզոյանը:

Նա հիշեցրեց, որ խորհուրդը կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, «Լուսավոր Հայաստան»-ից` կրկին ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում