Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում

Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային (Markéta Šarbochová):

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չեխական հարաբերությունների զարգացման և ամրապնդման հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում