AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը նոր չի սկսվել. մեր նախորդ կառավարության ձևավորման առաջին օրից այս ուղղությամբ աշխատում ենք, և այսօր պետք է քննարկենք, թե ուր ենք հասել, ինչ ճանապարհով և ինչ ժամանակացույցով ենք գնալու առաջ», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը: Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Սաղմնային մակարդակից հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե մենք ինչ ենք խոսում, ինչ տարբերակներ կան և ինչերի կարող ենք հանգել: Դա, ի վերջո, ցանկացած ռեֆորմի հաջողության համար շատ կարևոր բաղադրիչ է: Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

 

Լրահոս
Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan