AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության մակարդակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել: «Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին ԱՄԷ կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների փոխգործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի, այդ թվում՝ առևտրաշրջանառության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ից տարբեր ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտորեն աշխատել այդ ուղղությամբ:

Երկու երկրների միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը և մտքեր փոխանակել երկկողմ օրակարգային այլ հարցերի շուրջ:

Լրահոս
Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են տեղումներ ձյան տեսքով «Հրապարակ». Հանձնարարականնե՞ր են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել «Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու «Հրապարակ». Արսեն Թորոսյանը այս օրերին Հայաստանում շատ քիչ է լինում «Ժամանակ». Իշխանությունը զիջմա՞ն է գնացել Ծառուկյանին «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում «Իրատես». Ընդդիմադիր դաշտը սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ «Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել «Հրապարակ». Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում» «Ժողովուրդ». ՔՊ անդամները լծվել են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխման գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 19 ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ԱԱԾ Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ. Զոհրաբ Մնացականյան «Թուրքիայում շարունակվում են անկախ մամուլի նկատմամբ ճնշումները» ԱԺ-ում մեկնարկեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. Աննա Նաղդալյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ ՌԴ-ում գրեթե 19 միլիոն աղքատ կա Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակումներ ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը սպառնալիքներ է ստանում՝ հայերի ցեղասպանության պատճառով Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին. 10 տարի ՀԺ-ում է աշխատել, 18 անգամ գործից հանել են Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը ԱՄՆ կոնգրեսականները Ծեծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշումը պաշտպանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին Պայմանագրային զինծառայողը մահացավ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը «Հրապարակ». Հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan