«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում

«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթևեկում և դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել, բայց ԱԺ աշխատակազմում այդ հարցը չեն կարող գլուխ բերել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում