Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկի, Սպիտակի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին և Դիլիջան-Վանաձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում