AM | RU
USD
EUR
RUB

«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջին նստաշրջանի ընթացքում օրենսդիրում շրջանառության մեջ է փաստաբանների գործունեության պաշտպանության, զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերյալ և կալանավորման մեկ օրը ազատազրկման ձևով նշանակվող պատժի մեկ ու կես օր հաշվելու վերաբերյալ օրենքի նախագծեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Առաջինը «Սահմանաված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է: Օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից»,- ասաց Անի Սամսոնյանը:

ԼՀԿ-ն քիչ առաջ շրջանառության մեջ է դրել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:

«Այս օրենքի նախագծի հիմնավորումը հետևյալն է, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք փաստաբանների գործունեության նկատմանբ ոտնձգություններ: Օրենքը նպատակ ունի, որ փաստաբանի գործունեության պաշտպանությունը բարձրանա բավարար մակարդակի վրա, ինչպիսին է դատախազինը կամ քննիչինը: Մենք կարևորում ենք փաստաբանի դերակատարությունը արդար դատաքննության և իրավական պետություն ստեղծելու համար»,-ասաց Սամսոնյանը:

ԼՀԿ-ն առաջարկում է, որ փաստաբանական գործունեության նկատամամբ ցանկացած ոտնձգություն պատժվի նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ մեկից երեք տարի ազատազրկմամբ:

«Նախորդ տարվա վերջին Էդմոն Մարուքյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով առաջարկում էր, կալանավորման մեկ օրը հավասարեցվի ազատազարման ձևով նշանակվող պատժի մեկ ու կես օրվա: «ՀՀ քրեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նախորդ տարի մերժվեց, սակայն մենք շատ համառ ենք, և այն նորից դրել ենք շրջանառության մեջ»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ նախագիծն ունի ոչ միայն մարդասիրական, այլ նաև քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ:

Լրահոս
Վենեսուելան զինված ուժեր է կուտակում Կոլումբիայի հետ սահմանին Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել Իրանի արտգործնախարարը չի բացառել սիրիական Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan