ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել

ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկին ընտրվել են Վեհաժողովի փոխնախագահները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽԽՎ փոխնախագահներ են ընտրվել Շվեդիայի պատվիրակության ներկայացուցիչ Բորիանա Աբերգը, Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ Վերներ Ամոնը, Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչ Վլադզիմիերզ Բերնացկին, Իսլանդիայի պատվիրակության ներկայացուցիչ Ռոզա Բյորկ Բրինյոլֆստոդիրը, Բելգիայի պատվիրակության ներկայացուցիչ Հենդրիկ Դաեմսը, Լիխտենշտեյնի պատվիրակության ներկայացուցիչ Սյուզան Էբերլի-Ստրաբը, Միացյալ Թագավորության պատվիրակության ներկայացուցիչ Ռոջեր Գեյլը, Բուլղարիայի պատվիրակության ներկայացուցիչ Ջեմա Գրոզդանովան, Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Իսպանիայի պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Լեյտեն, Լատվիայի ներկայացուցիչ Ինես Լիբինա Էգները, Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչ Ալվիս Մանիերոն, Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Անդրեաս Նիկը, Իռլանդիայի պատվիրակության ներկայացուցիչ Ջոզեֆ Օ՛Ռեյլին, Խորվաթիայի պատվիրակության ներկայացուցիչ Սանյա Պուտիկան, Շվեյցարիայի պատվիրակության ներկայացուցիչ Էլիզաբեթ Շնայդեր-Շնայտերը, Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը, Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Տրիսեն:

ԵԽԽՎ փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի մեկնարկին և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջանի բացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում