AM | RU
USD
EUR
RUB

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:

Ինչպես տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից, նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

«Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ:

«ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցառումները շարունակական են լինելու:

Լրահոս
Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են տեղումներ ձյան տեսքով «Հրապարակ». Հանձնարարականնե՞ր են տրվել` ինչպես խոսել, ինչ խոսել «Ժամանակ». Աշխատակցի ազատման պատճառ դարձած դրոշը անպատվանդան չէր մնալու «Հրապարակ». Արսեն Թորոսյանը այս օրերին Հայաստանում շատ քիչ է լինում «Ժամանակ». Իշխանությունը զիջմա՞ն է գնացել Ծառուկյանին «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում «Իրատես». Ընդդիմադիր դաշտը սկսում է վաբանկ գնալ իշխանությունների դեմ «Ժամանակ». Աղմուկով կալանավորված Սևանի հարկայինի պետը անաղմուկ ազատ է արձակվել «Հրապարակ». Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում» «Ժողովուրդ». ՔՊ անդամները լծվել են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխման գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 19 ՊԵԿ-ն ավտոգազալցակայանների տերերին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները. իրականացվում են ստուգումներ Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ԱԱԾ Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ Մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ. Զոհրաբ Մնացականյան «Թուրքիայում շարունակվում են անկախ մամուլի նկատմամբ ճնշումները» ԱԺ-ում մեկնարկեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը Ընդդիմադիր թեկնածուն դարձավ Ստամբուլի քաղաքապետ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. Աննա Նաղդալյան Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ ՌԴ-ում գրեթե 19 միլիոն աղքատ կա Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարությունը հատկացրեց 124 մլն դրամ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակումներ ՆԱՏՕ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը սպառնալիքներ է ստանում՝ հայերի ցեղասպանության պատճառով Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին. 10 տարի ՀԺ-ում է աշխատել, 18 անգամ գործից հանել են Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը ԱՄՆ կոնգրեսականները Ծեծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշումը պաշտպանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին Պայմանագրային զինծառայողը մահացավ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Իրավիճակ է փոխվել, և իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը «Հրապարակ». Հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan