«Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել

«Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Սևանա լիճը շարունակում է դատարկվել. ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցյալ տարվա համեմատ լճի ջրի մակարդակը իջել է հինգ սանտիմետրով: Եթե նախորդ տարի այն գտնվում էր ծովի մակերևույթից 1900,42 նիշի վրա, ապա այսօր արդեն 1900,37-ի: Սա ոչ միայն բնապահպանական աղետ է, այլ նաև Սևանա լճի մասին օրենքի խախտում, որի հստակ պահանջն է Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացումը:

Չնայած աշխարհի ամենաժողովրդավարական իշխանությունները կարող են ասել, որ այս օրենքը ընդունվել է նախորդ հանցավոր իշխանությունների օրոք, և այդ պատճառով դրա կատարումը պարտադիր չէ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում