Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո

Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում մինչև 2019թ.-ի կեսը, հայտարարել է՝ կառույցն աշխատում է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գագաթնաժողով անցկացվի մարտի սկզբին։ Այս մասին տեղեկանում ենք Hurriyet Daily News-ից։

Մելեշկանուն Բրյուսելում հայտնել է, որ նախատեսվող գագաթնաժողովը կարող է անցկացվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԵՄ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մելեշկանուն ընդգծել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին:

Համագործակցության խորհրդի նիստը, որը Թուրքիայի և ԵՄ-ի միջև որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, չի անցկացվել 2015թ.-ից ի վեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում