Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի

Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը .Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այսօր նա կկալանավորվի»,- ասաց Մուրադյանը և հավելեց, որ որոշումը հիմնավոր և օրինական էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում