Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը
22/01/2019 14:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում