Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց

Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական էջից։

Տիգրան Գալստյանը ծնվել է 1978 թվականի հունվար 22-ին Երևանում։

Կրթություն

2000թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում:

2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010թ-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2002-2003 թթ. – «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար:

2003-2006 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ:

2007-2008 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական:

2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար:

2018թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում