Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում