Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ

Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Politik.am: Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Զինա Սաֆարյանը իր էջում հրապարակում է արել, որում նշված է, որ Սարգիս Սարգսյանը, ով ներկայացել է որպես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսանի հորեղբոր որդի, վիրավորանքներ հնչեցնելով սպառնում է իրեն մարզպետի կատարած պարգևատրումների մասին գրելու համար (Սարգիս Սարգսյանի ֆեյսբուքյան էջը՝ այստեղ):

«Իրա՞ն էլ եք 13֊-րդ աշխատավարձ տալիս սենց բաներ գրելու համար։ Ով չգիտի ասեմ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հորեղբոր տղան է, ինքը էդպես է ներկայացել։ Հիմա իրանք հատիկ-հատիկ Ֆբ-յան օգտատերերի հախից են գալիս։ Ես ուրիշ բան չէի էլ սպասում։ Ավելի կոշտ կարձագանքեի, բայց վստահ չեմ, որ դիմացինս ադեկվատ ու խելացի անձնավորություն է»,- գրել է Զինա Սաֆարյանը` կից ներկայացնելով նաև Սարգիս Սարգսյանի հետ անձնական նամակները:

Poliotik.am-ի հետ զրուցում Զինա Սարգսյանը նշեց, որ իր էջում հրապարակումներով մշտապես անդարադարձել է քաղաքական անցուդարձին, իսկ Սարգիս Սարգսյանը իրեն հայհոյախառը զգուշացումներ է տվել գրառման համար: Արարատի մարզպետերանից էլ նշում են, որ կատարվածը անձնական բնույթ է կրում, և իրենք կատարվածի հետ առնչություն չունեն:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վերջերս պարգևատրումներ էր արել` խախտելով սահմանված դրույքաչափը: Օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով:

Սարգիս Սարգսյանի էջում հրապարկված են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ է։


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում