Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Տաջիկստանում գրանցվել են հզոր ստորգետնյա ցնցումներ, երկրի տարածքում երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանկով 9.33-ին, РИА Новости-ն հայտնել են Տաջիկստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայությունից:

«Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է երկրի մայրաքաղաք Դուշանբեից 10 կմ արևելք, Վահդատ քաղաքի ուղղությամբ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնում հզորությունը կազմել է 4 մագնիտուդ, Դուշանբեում՝ 3-4», – ասել է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում