Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շվեյցարական Դավոսում, փոխանցում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով հենց Փաշինյանի հայտարարությունը:

«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», -լրատվամիջոցին ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպում Դավոսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում