Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս կործանվել է Տու-22Մ3 ռմբակոծիչը: Այս մասին ТАСС-ն հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր:
«Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի է ենթարկվել Օլենգորսկի (Մուրմանսկի մարզ) հեռավար օդուժի գնդի օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս: Ավիապատահարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13:40-ին սահմաններում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա՝ վթարի ենթարկված ռմբակոծիչի անձանակազմից, նախնական տվյալներով՝ ողջ են մնացել հրամանատարը և շտուրմանը:
«Նախնական տվյալով՝ հրամանատարը և տուրմանը ողջ են մնացել», - ասել Է աղբյուրը:
Այդ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած էր չորս հոգուց: