Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին

Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահի ընտրություններում «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությանը և հայտարարել, որ առանց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու նրա «հանցախմբի»՝ Ուկրաինան կարող է «գերտերություն» դառնալ:

«Ուկրաինան կարող է «գերտերություն» դառնալ, սակայն դրա համար պետք է վերացնել Պորոշենկոյին ու նրա հանցախմբին: Այդ իսկ պատճառով այս մրցավազքում ես հաջողություններ եմ մաղթում Ուկրաինային, հաջողություններ եմ մաղթում Յուլյա Տիմոշենկոյին, հաջողություն եմ մաղթում ձեզնից յուրաքանչյուրին», – հայտարարել է Սաակաշվիլին Տիմոշենկոյի կուսակցության համագումարին ցուցադրված տեսաուղերձում:

Նա նաև ասել է, որ արդեն 20 տարի ճանաչում է Տիմոշենկոյինև երջանիկ է նրան իր ընկերը համարելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում