«Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը

«Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի և Գեղարքունիքի մարզպետի խորհրդականը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Եգանյանի՝ ֆեդերացիա տեղափոխվելու նպատակը վերջին ամիսներին այնտեղ կատարված հսկայական աշխատանքը հանրությանն ավելի ինտենսիվ ներկայացնելն ու հայկական ֆուտբոլի PR-ի մակարդակը բարձրացնելն է: Ֆուտբոլը մեզանում ամենազգացմունքային ոլորտներից է, որտեղ հավաքականի լավ խաղից է կախված հանրության վերաբերմունքը ֆուտբոլային ոլորտի պատասխանատուների նկատմամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում