«Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է

«Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Նար» ՍՊԸ-ի Ջրվեժում գտնվող դեղատունը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջը։ Եվ չնայած կասեցման որոշումը կայացվել է, սակայն Սամվել Նիկոյանը, հավանաբար, տեղյակ չէր ՊԵԿ որոշման մասին և մեզ հետ զրույցում ասաց, որ դեղատունը «դեռ չի փակվել»։ Բայց հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ տուգանվել է, և կա որոշում փակելու մասին։

Ս․ Նիկոյանը չցանկացավ որևէ հարցի պատասխանել, միայն ասաց․ «Չգիտեմ»։ Մենք ՊԵԿ նախագահի «Տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ» որոշման ցանկում գտանք «Նար» ՍՊԸ-ն, որի վերաբերյալ 22.01-ին 0063 որոշումն է կայացվել՝ 07․02-ից 11․02-ը գործունեությունը կասեցնելու մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում