«Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել

«Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն 1 մլրդ եվրոյից ավելի է: Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին և ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին:

Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ:

Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը:

Եվրամիության ներկայացուցիչները ցանկություն ունեն հնարավորինս արդարություն ապահովել հայտերի ընդունման և հաստատման գործում, և այդ պատճառով ցանկանում են, որ հանրային վերահսկողությունը հնարավորինս բարձր մակարդակի լինի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում