AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը

 
 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, միջոցառումների մեկշաբաթյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում:

Ընդգրկուն ծրագիրը կներառի «Ավրորա» մրցանակի շնորհման չորրորդ հանդիսավոր արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը, կրթական ֆորում և բաց դասախոսություններ՝ ի նշանավորումն UWC Դիլիջան միջազգային քոլեջի հնգամյակի, ինչպես նաև մի շարք կլոր սեղան-քննարկումներ և մշակութային միջոցառումներ: Շաբաթը կեզրափակվի Երևանում կայանալիք մեծ համերգով:

««Ավրորա» ֆորումն ունի միջազգային առաջընթացը և տեղական զարգացումները կամրջելու ներուժ՝ չափելի ազդեցությամբ: Բայց այդ ներուժը կարող է իրացվել միայն, եթե Ֆորումին միանան համաշխարհային փոփոխություն բերող մարդիկ, որոնք իրենց կատարած գործով են կիսում «Ավրորայի» տեսլականը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

«Ավրորա» ֆորումը հիմնական գործընկերների միասնական նախաձեռնությունն է.

  •  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նպատակն է ստեղծել տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանող էկոհամակարգ՝ համախմբելով տեղական և միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները:
  • «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակը խթանում է կրթությունը Միացյալ համաշխարհային քոլեջների, մասնավորապես՝ UWCԴիլիջան միջազգային քոլեջի միջոցով:
  • «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն (IDeA)  իրականացնում է երկարաժամկետ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի՝ գոյատևումից բարեկե­ցության անցմանը:
  • «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակով նոր հնարավորություններ է ստեղծում մերօրյա այն հերոսների համար, որոնց գործունեությունը բացառիկ ազդեցություն է ունեցել և ունի մարդկային կյանքի պահպանման համար:

Հիմնական գործընկերներին են միանում նաև «Ավրորա» ֆորումի շուրջ հարյուր Բարի կամքի դեսպանները՝ գործարարներ, քաղա­քացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ և այլ ոլորտներ ներկայացնող հարգարժան մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Նրանք իրենց փորձառությամբ կնպաստեն Հայաստանը տարածաշրջանի մարդասիրական, գիտակրթական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային կենտրոն դարձնելուն ուղղված ջանքերին:

«Ավրորա» ֆորումում ներգրավված կազմակերպություններն ու անհատներն ազգային և միջազգային մակարդակներում կստեղծեն բովանդակային և երկարաժամկետ փոփոխությունների հասնելու հնարավորություններ:

««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը և աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջև կանգնած հրատապ մարտահրավերները, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական և տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային և գիտական ոլորտներում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համա­հիմ­նադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք հույս ունենք, որ «Ավրորա» ֆորումը կունենա միջազգային ներգրավում և կընձեռի նոր կապերի ստեղծման հնարավորություն՝ առավելագույն ազդեցության հասնելու նպատակով»:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր նշանակալի տեղն ունի հումանիտար աշխարհում, քանի որ մարդասերները տեսնում են դրա ուղիղ ազդեցությունը, նախևառաջ՝ երեխաների պաշտպանության ոլորտում: Միաժամանակ, հայկական ներկայությունն ամրապնդվում է նաև միջազգային ամենատարբեր ոլորտներում և հարթակներում: «Ավրորա» ֆորումը կշարունակի տարածել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը՝ միավորելով տարբեր ոլորտների առաջնորդների և նորարարների, որպեսզի նրանք էլ ոգեշնչեն ուրիշներին և ոգեշնչվեն նրանցից: Այն, ինչ սկսվեց հարյուր մարդու երախտագիտության պատմություններով, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, դարձավ համաշխարհային շարժում՝ վկայելով, որ մարդկությունը կարող է է՛լ ավելին»,- ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 2019 թվականին «Ավրորա» ֆորումի միջոցառումները կտարածվեն Հայաստանով մեկ՝ հյուսիսից հարավ:

Լրահոս
ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին «Փաստ». Առաջիկայում ՄԻԵԴ-ում նորանոր գործեր կլսվեն «ընդդեմ Հայաստանի» «Հրապարակ». Դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ «Իրատես». Ի՞նչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «Հրապարակ». Ինչ են բացատրել պատգամավորներին ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում «Ժամանակ». Lրացուցիչ հարկային պարտավորություն՝ Ծառուկյանի գազալցակայաններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan