Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա

Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհոժողովում ելույթով հանդես եկավ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ու պատասխանեց պատգամավորների հարցերին։

Ադրբեջանի պատվիրակը հարց ուղղեց Ֆինլանդիայի նախագահին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, թե Ֆինլանդիան ինչ նոր ջանքեր կարող է գործադրել հարցի լուծման համար։

Սաուլի Նինիստոն ասաց, որ Ֆինլանդիան ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ գործընթացներին։

«Ըստ իմ տեղեկությունների, այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար մի փոքր ավելի շատ օպտիմիզմ կա»,-ասաց Սաուլի Նինիստոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում