«Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում

«Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:

Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» ևս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության և առողջապահության, ինչպես նաև երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:

Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների և առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում