Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
24/01/2019 15:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում