ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը։ Պաշտպանը նշեց, որ Մայրապետյանը հրատապ պետք է մեկնի Գերմանիա բուժման նպատակով:

Հարցին, թե որքան ժամանակով է Մայրապետյանի բուժումը ընթանալու, պաշտպանն ասաց, որ դա կանխատեսել հնարավոր չէ. բուժումը կարող է տևել 1 ամիս կամ 6 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում