Գերմանիայում պայթուցիկի մասին ահազանգի պատճառով գնացքից տարհանվել է 500 ուղևոր

Գերմանիայում պայթուցիկի մասին ահազանգի պատճառով գնացքից տարհանվել է 500 ուղևոր

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցները երկրի արևմտյան հատվածում գնացքից տարհանել են գրեթե 500 ուղևորի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին տեղեկացրել է Կոբլենցի ոստիկանությունը:

«ICE74 գնացքի վերաբերյալ ահազանգ ենք ունեցել, որ այն կարող է պայթել: Այնտեղից տարհանել ենք 500 ուղևորի»,- նշել են հաղորդագրությունում:

Ինչպես ընդգծել են իրավապահ մարմինները, Մայնի Ֆրանկֆուրտի Հարավային կայարանի երկու երկաթուղային գիծ փակ է:

Այս պահին քննչական միջոցառումներ են իրականացվում: Դաշնային ոստիկանությունը հորդորում է հանգստություն պահպանել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում