«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք

«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաև «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։

Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, և նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը ևս գտնվի այդ հասցեում: Մեր տեղեկություններով` հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաև Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաև Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։ Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում