«Ժողովուրդ». Պատգամավորները ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին

«Ժողովուրդ». Պատգամավորները ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս գումարման խորհրդարանի պատգամավորները ևս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին: Մինչև հաջորդ նիստը բավական ժամանակ կա, և պատգամավորներից շատերը նպատակադրվել են վերանորոգումն ավարտել այդ ընթացքում: Ընդգծենք, որ վերանորոգումներն արվում են հենց պատգամավորների հաշվին, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի համաձայնությունը ստանալու պարագայում միայն:

«Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, որ երեկվա դրությամբ ակտիվ աշխատանքներ էին տարվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների աշխատասենյակներում: Խոսքն այն պատգամավորների մասին է, որոնց աշխատասենյակները նախկինում նոր մասնաշենքում էին գտնվում, սակայն այժմ տեղափոխվել են հին մասնաշենքի մի հատված, իսկ այստեղ սենյակներն այնքան էլ կապիտալ վերանորոգված չեն:

Այդպես վերանորոգումներ են իրականացնում Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը: Առաջիկայում հնարավոր են վերանորոգումներ նաև իշխող խմբակցության պատգամավորների սենյակներում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում