Ադրբեջանն Արցախի հետ առաջնագծում հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

Ադրբեջանն Արցախի հետ առաջնագծում հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում