Լավրովը հայտնել է, թե երբ է կայանալու Սիրիայի հարցով Աստանայում հաջորդ հանդիպումը

Լավրովը հայտնել է, թե երբ է կայանալու Սիրիայի հարցով Աստանայում հաջորդ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայի հարցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք հաջորդ հանդիպման ժամկետը: Ըստ նրա` դա տեղի կունենա փետրվարի կեսերին:

«Անկասկած, շատ ենք գնահատում մեր բարեկամների ջանքերը` Սիրիայի վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային հանդիպումների աջակցման ուղղությամբ», – հավելել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում